ԻՊ-ի ավելի քան 30 զինյալ փախել է սիրիական բանտից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 գրոհայիններ փախել են Ռաքքա քաղաքի բանտից, որը վերահսկվում է Դամասկոսի ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից։ Այս մասին հայտնում է Al-Watan թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ենթադրվում է, որ մարտիկները բանտի տարածքում արդեն տեղադրել են դիպուկահարներ և արգելապատնեշներ, խուզարկություններ են իրականացնում մոտակա տներում։
Բացի դրանից, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության և «Ահրար աշ-Շամ» խմբավորման զինյալները գրավել են երկու գյուղ՝ Սիրիայի Աֆրին քաղաքի մոտակայքում։ Կառավարական զորքերի հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ։