«Ելույթից հետո հանգստանալու լավագույն միջոցը գիշերային Երեւանն է»․ Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ տապ է կրում, վագրային պրինտով տաբատ ու վերնաշապիկ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Ելույթից հետո հանգստանալու լավագույն միջոցը գիշերային Երեւանն է ու նրա օդը»,- գրել է երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը բոդի էր կրում, որը զարդարված էր քարերով։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Սիրուն մայրիկ»։