Շորտը՝ տոպի համադրությամբ․ Եվա Բաղդասարյանի մոսկովյան street style-ը
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է ոճային street style-ը։
Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Եվան վառ կանաչ շորտ է կրում, որը համադրել է նույն գույնի տոպի հետ։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներն ու պայուսակը։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Եվան պատառոտված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի ու սպորտային կոշիկի հետ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա արտահայտիչ շպարով էր։ «Բոլորին լավ օր եմ մաղթում»,- մեկնաբանություններում գրել էր նա։