Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան չի ցանկանում ամբողջությամբ ջնջել հիշողությունները նախկին ամուսնու՝ Դմիտրի Տարասովի եւ նախկին սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ չի ծրագրում հեռացնել դաջվածքները, որոնք նվիրել է նախկիններին։



«Իմ մարմնին առկա նկարներն իմ կյանքի մի մասն են։ Դա եղել է, ինչո՞ւ ես պետք է հեռացնեմ դրանք։ Դա հիշողություն է մեծ ու ուժեղ սիրո մասին, պարզապես հեռացած սիրո»,- գրել է Բուզովան եւ լուսանկար հրապարակել, որում երեւում է դաջվածքը։

Օլգա Բուզովան եւ Դավիթ Մանուկյանը դաստակին նմանատիպ դաջվածնքեր են արել հարաբերությունների ռոմանտիկ շրջանում։ Նախորդ տարվա սկզբին երգչուհին հայտնել է, որ բաժանվել է բլոգերից։ Բաժանումից հետո հեռուստահաղորդավարուհին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իրենց միջեւ ամեն բան այնքան էլ հարթ չի եղել։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն