Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սյունիքում։



Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իննան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի ու սպորտային կոշիկի հետ։ «Սյունիք անունով հեքիաթ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։



Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքում Իննան հարսանեկան տարազ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը։ «Հարսանեկան տարազ»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն