Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։



Օրեր առաջ երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, Հայաստան է ժամանել եւ սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար պատմում է հայրենիք կատարած այցի մասին։ Լուսանկարում Ավետն ու Արմինկան ջերմ գրկախառնված են։ «Իմ հոգու ընկերը՝ Ավոս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։



Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երիտասարդ մայրիկը վարդագույն շապիկ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ «Բարի օր Երեւանի սրտից»,-  հրապարակումը մակագրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն