Ջոնսոնը կոչ է արել ՆԱՏՕ-ին և G7-ին թույլ չտալ Ուկրաինայում «վատ խաղաղություն»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է G7-ի և ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինայում «վատ խաղաղություն» թույլ չտալու կոչով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Guardian-ին: «Վատ խաղաղություն» ասվածը ենթադրում է տարածքային զիջումներ Կիևի կողմից:
Ուկրաինայում իրադրության կարգավորման թեմային Ջոնսոնն անդրադարձել է հինգաբթի՝ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի այցի ընթացքում:
«Իմ ուղերձը G7-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին մասնավորապես կհնչի այսպես. Այժմ ժամանակը չէ խրախուսելու ուկրաինացիներին համաձայնելու վատ խաղաղության, որի համար նրանց առաջարվում է իրենց տարածքից կտորներ զիջել՝ կրակի դադարեցման դիմաց: Կարծում եմ՝ դա աղետ կլինի»,-ասել է Ջոնսոնը:
G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 26-27-ը, Գերմանիայում, իսկ մի քանի օր անց Մադրիդում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: