Երգչուհի Ադելը զայրացրել է իր երկրպագուներին, երբ հայտարարել է Հայդ պարկում սպասվող ելույթի մասին։ Երգչուհին համեգի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։ «Դա անհավանական կլինի։ Ելույթների մի ամբողջ օր»,- գրել է Ադելը։

Սակայն երգչուհու երկրպագուները նրա ուրախությունը չեն կիսել ու հիշել են, թե ինչպես է նա չեղարկել Լաս Վեգասում ծրագրված շոուն եւ նոր իր այդպես էլ չի նշանակել։



«Իսկ ի՞նչ կասես Լաս Վեգասում շոուի մասին», «Կատակո՞ւմ ես։ Դու մինչեւ այժմ չես հայտարարել Լաս Վեգասում շոուի նոր օրը։ Ես հիասթափված եմ քեզանից»,  «Հինգ ամիս է անցել, սակայն շոուի նոր ժամկետներն այդպես էլ չեն հայտարարվել։ Ես լրջորեն հիասթափված եմ նրանց, թե ինչպես ես դու վերաբերվում երկրագուներիդ, որոնք շատ գումար են վճարել՝ համերգին գալու համար։ Դու ցույց տվեցիր, որ մարդկանց հանդեպ ոչ մի հարգանք չունես»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Հիշեցնենք, երգրուհին հունվարին չեղարկել է ծրագրված համերգը ելույթից առաջ, ինչն առաջացրել է երկրպագուների զայրույթը, որոնք ժամանել էին երկրի տարբեր հատվածներից, ձեռք բերել տոմսերն ու վճարել հյուրանոցներում մնալու համար։ Երգչուհին համերգի չեղարկումը բացատրել էր նրանով, որ իր թիմակիցներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, որ դա կապված է սկանդալի հետ, որը երգչուհին բարձրացրել է տեխնիկայի պատճառով։

Ինսայդերները նաեւ հայտնում էին, որ այդ պահին Ադելը խնդիրներ է ունեցել ընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն