Հրթիռակոծության է ենթարկվել Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնը, որտեղ այնուհետև հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից՝ նշելով, որ մոլում ավելի քան 1000 մարդ է գտնվել։

Պոլտավայի մարզի ղեկավար Դմիտրի Լունինը Կրեմենչուկի առևտրի և զվարճանքի այրվող կենտրոնից լուսանկար է հրապարակել։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ, փրկարարներ և իրավապահներ։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ 2 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել։ Նրանցից 9-ի վիճակը ծանր է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն