Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։

Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ լեռան ստորոտին ևս տեղատարափ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն։

Քարերի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։

Մարդկային կորուստներ չեն գրանցվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն