Իտալական Gucci ապրանքանիշը 930 դոլար արժողությամբ շների համար բաճկոն է թողարկել
Իտալական Gucci նորաձեւության տունը ներկայացրել է Gucci Pet հավաքածուն, որն իր մեջ ներառում է շների ու կատուների համար նախատեսված հագուստ եւ աքսեսուարներ։ Այս մասին հաղորդվում է բրենդի կայքում։
Հավաքածուն ներառում է 1750 դոլար արժողությամբ թասեր, 850 դոլար արժողությամբ ափսեների կափարիչներ, 310 դոլար արժողությամբ վզկապներ եւ 930 դոլար արժողությամբ Gucci-ի տարբերանշանով բաճկոններ: Բացի այդ, գնորդները կարող են ձեռք բերել 7500 դոլար արժողությամբ բազմոց եւ 4250 դոլարանոց կաշվե պատյանով շարժական աման:
«Gucci Pet հավաքածուն առօրյա կյանքը լրնում է կախարդական աուրայով: Ռետրո ոճով ներշնչված իրերը թույլ են տալիս յուրաքանչյուր կենդանու արտահայտել իր անհատականությունը»,- ասվում է Gucci-ի կայքում, որը նաեւ հրապարակել է ապրանքների գովազդային լուսանկարները: Մասնավորապես, պրոմո լուսանկարում տարբեր ցեղատեսակների շներ ու կատուներ են։