Հունիսի 30-ին ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:



Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն