Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ ընթացող նիստում ամբաստանյալները ցուցմունք են տալիս:

Ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալները, «ապօրինի կերպով ձեռք բերելով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, 2020 թվականի նոյեմբերի 17-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը և դիրքեր գրավել Հադրութի տարածքում գտնվող անտառում` իրականցնելով դիվերսիաներ» (չակերտները-Խմբ.):

Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, ապա նրանց սպառնում է 14-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն