Վերջին տեղեկությունները Ուկրաինայից: Օդեսայի շրջանի Սերգեևկա բնակավայրում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է 9 հարկանի շենք, որին կից խանութում հրդեհ է բռնկվել: Վնասվել են նաև հանգստի գոտու բնակելի կորպուսի երկու հարկերը: Ուկրաինական կողմի տվյալներով 18 մարդ է մահացել, 30-ը՝ վիրավորվել: Ուկրաինական կողմը պնդում է, որ 3 հրթիռները արձակվել են ռուսական Տու- 22 ռմբակոծիչներից: Ռուսական կողմն այս մասին հայտարարություն չի տարածել:

Սև ծովի Զմեինի կղզուց ռուսական զինուժի հեռանալն ուկրաինական ու ռուսական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: Այն պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռուսական վերահսկողության տակ: Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական զինուժը հեռացել է վերջին օրերին ուկրաինական զինուժի ինտենսիվ հարվածներից հետո: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ ռուսական զինուժը հեռացել է կղզուց՝ որպես բարի կամքի դրսևորում՝ ցույց տալու, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն