Իսրայելի համալսարանի դասախոսները Բաքվում կպատրաստեն կիբեռանվտանգության մասնագետներ
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իսրայել։
Նախարարությունից հայտնել են, որ այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական Technion համալսարանի միջև։
Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանի կիբեռանվտանգության կենտրոնը առաջիկա 3 տարիներին կպատրաստի ավելի քան 1000 մասնագետ։
Ծրագրի շրջանակներում դասընթացները կանցկացնի Բաքվում Technion համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: