Ուկրաինական բանակը կիրակի երեկոյան հաստատել է երկրի արևելքում գտնվող ռազմավարական նշանակության Լիսիչանսկ քաղաքից զորքերի դուրսբերումը։ Մի քանի ժամ առաջ Մոսկվայում հայտարարվել էր Լիսիչանսկի և Լուգանսկի ողջ շրջանի նկատմամբ վերահսկողության մասին։

«Ուկրաինացի զինծառայողների կյանքը փրկելու համար որոշում է կայացվել՝ զորքերը դուրս բերել քաղաքից»,- հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ գլխ. շտաբը։

Վերլուծաբաններն ասում են, որ Լիսիչանսկի գրավումը, որի մինչպատերազմական շրջանի բնակչությունը 95 հզ էր, թույլ է տալիս ռուսական բանակին՝ ավելի խորանալ Դոնբասում։ Հաջորդ թիրախները կարող են լինել Սլավյանսկը և Կրամատորսկը:

Սլավյանսկը մինչև պատերազմն ուներ մինչև 100 հզ բնակչություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն