Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել Անկարայում՝ հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են պաշտպանությանն ու անվտանգությանը: Պատվիրակությունների ներկայացուցչության մակարդակը չի հստակեցվում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննարկվել է Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների միջև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը համակարգելու համար թեժ գիծ ստեղծելու մասին: Հունիսի 21-ին Մոսկվայում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է այդ հարցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն