Մեծ Բրիտանիան արգելել է բելառուսական զենքի ներկրումը
Հուլիսի 5-ից ուժի մեջ մտած նոր պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան արգելք է դրել Բելառուսից զենքի և դրա բաղադրիչների ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
Միացյալ Թագավորություն ներմուծման համար արգելված բելառուսական ապրանքների ցանկում ներառված են նաև կալիումի պարարտանյութերը, հանքային պարարտանյութերը, երկաթի և պողպատի արտադրանքները, ռազմական իրերը։
Արգելքը, ըստ բրիտանական իշխանությունների ցուցումների, վերաբերում է Բելառուսում արտադրված և այնտեղից մատակարարվող ապրանքներին։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ պատժամիջոցները վերաբերում են նաև այն ապրանքներին, որոնք առաքվում են Բելառուսի տարածքով։