Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է պաշտոնյան:

Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն