Ֆինլանդիայում ավելի քան 800 ռուսական բեռնատար վագոն կալանքի տակ է հայտնվել
Առնվազն 865 ռուսական բեռնատար վագոն առգրավվել է ֆիննական երկաթուղային օպերատորի կողմից՝ Եվրամիության պատժամիջոցների պատճառով։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, գրել է Reuters-ը։
Նշվում է, որ Ֆինլանդիայի դատական կարգադրիչների ծառայությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մի քանի տասնյակ ֆիզիկական անձանց և ընկերությունների ակտիվների սառեցման մասին։ Այս շարքում են տրանսպորտային ընկերություններ՝ առնվազն 82 միլիոն եվրո արժողության ակտիվներով։
Ասվում է, որ ֆիննական երկաթուղիների VR Group-ի օպերատորը կրճատել է փոխադրումները Ռուսաստանի Դաշնությունից այն բանից հետո, երբ Եվրամիությունը ապրիլին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց ածուխի մատակարարումների նկատմամբ, հունիսին կարգադրիչները առգրավեցին Ռուսաստանի Դաշնությանը պատկանող 865 երկաթուղային վագոն։
VR Group-ի ներկայացուցիչը նամակում հաստատել է, որ «մոտ 800 միավոր պատժամիջոցային վագոններ ներկայումս գտնվում են Ֆինլանդիայում», և այժմ կազմակերպության շահերից է բխում վագոնների վերադարձը Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ընդգծվում է, որ առգրավված մեքենաների մեծ մասը պատկանում է այն ընկերություններին, որոնց բաժնետերերը գտնվում են ԵՄ պատժամիջոցների տակ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Հուլիսի 10-ից պետք է ուժի մեջ մտնի Ռուսաստանից մասնավոր անձանց կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծման ամբողջական արգելքը։ Արգելված ապրանքների ցանկը, մասնավորապես, ներառում է 80%-ից պակաս խտությամբ ալկոհոլ, կահույք, փայտ, պարարտանյութեր։