Սկանդալի ֆոնին Մեծ Բրիտանիայում հրաժարական են տվել ևս 5 պաշտոնյաներ
Մեծ Բրիտանիայում 5 պետծառայողներ հետևել են ֆինանսների և առողջապահության նախարարների օրինակին և հրաժարական տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հրաժարականի իր որոշման մասին է հայտնել Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքս Չակը: Այնուհետև այդ մասին հայտնել են 4 խորհրդարանական քարտուղարներ, ովքեր տարբեր նախարարների ներկայացուցիչներ են խորհրդարանում:
Երկու նախարարների հրաժարականից ժամեր անց նոր նշանակումներ են արվել: Երկրի առոջղապահության նախարարությունը կգլխավորի Ջոնսոնի վարչակազմի ղեկավար Ստիվ Բարքլին, իսկ թագավորության ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Պահպանողական կուսակցության անդամ Նադհիմ Զահավին: