Մոտ 200 մարդ է մահացել ԱՄՆ-ում տոնական հանգստյան օրերին հրազենի կիրառմամբ միջադեպերի պատճառով:

Gun Violence Archive պորտալը, որը զբաղվում է նման միջադեպերի վերաբերյալ վիճակագրության հավաքմամբ, արձանագրել է, որ հուլիսի 2-ից 5-ը 414 նման դրվագ է գրանցվել: Տուժել է մոտ 542 մարդ, 198-ը՝ մահացել, որից 2-ը երեխաներ են, 10-ը՝ դեռահասներ: Այդ ընթացքում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 16 դեպք, այդպիսին են համարվում 4 և ավելի տուժածով դրվագները:

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվել է Անկախության օրը, ինչի հետ կապված ամերիկացիներն ունեցել են 3 ազատ օր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն