Կիևում Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառը Ռուսաստանի դրոշով «Ժիբեկ Ժոլի» նավի հետ կապված իրավիճակն է. Կիևը պահանջել է Անկարայից կալանել բեռնատար նավը և մեղադրել ռուսական կողմին Ուկրաինայից գողացված հացահատիկ տեղափոխելու համար։

«Անտեսելով ուկրաինական կողմի պահանջը՝ թուրքական կողմը հուլիսի 6-ին ազատ է արձակել նավը։ Կիևը խորապես հիասթափված է, դիմել ենք Անկարային՝ հետաքննություն անցկացնելու և Ուկրաինայի պատկան մարմիններին սպառիչ պարզաբանումներ տրամադրելու խնդրանքով: Հուսով ենք՝ նմանատիպ դեպքերն ապագայում կկանխվեն»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն