Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 313,90 մլն դոլար, ինչը 888 տոկոսով ավելի է՝ համաձայն փոխանցվող ծավալների տարեկան աճի տեմպերի։ Փոխանցում է Aliq․ ge-ն։

Ապրիլին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն աճել էին մոտ 300 տոկոսով. ապրիլին Ռուսաստանից Վրաստան էր փոխանցվել 132,98 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։

Այլ երկրներից փոխանցումների պատկերն այսպիսին է. Ռուսաստանից հետո մայիսին ամենաշատ գումարը փոխանցվել է Իտալիայից՝ 36,82 մլն դոլար, Գերմանիայից Վրաստան է փոխանցվել 13,31 մլն դոլար՝ աճը 46 տոկոս, իսկ ԱՄՆ-ից՝ 27,78 մլն դոլար՝ աճը՝ 15,03 տոկոս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն