Բայդենը պաշտպանում է F-16-երի արդիականացման՝ Թուրքիայի ծրագրերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցում է F-16 կործանիչների արդիականացման՝ Թուրքիայի ծրագրերին և պատրաստ է այս հարցով աշխատել Կոնգրեսի հետ։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դագ Ջոնսը՝ Վաշինգտոնում կայացած ասուլիսում պատասխանելով «Անադոլու» գործակալության հարցին։
«Բայդենն աջակցում է այս վաճառքին։ Այնուամենայնիվ, վաճառքի իրականացման համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը: Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են այս հարցը։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո մեր վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է։ Բայդենը պատրաստ է այս հարցով աշխատել Կոնգրեսի հետ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։