Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ լքել է G20-ի համաժողովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ լքել է Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի երկրների արտգործնախարարների համաժողովը։ «Լավրովը դեռևս երկկողմ բանակցություններ է վարում, այնուհետև կխոսի մամուլի հետ և կհեռանա»,- ուրբաթ՝ հուլիսի 8-ի առավոտյան, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սա նշանակում է, որ Լավրովն օրվա երկրորդ կեսին չի մասնակցի պաշտոնական ընթրիքին և G20-ի հանդիպումներին։ Համաժողովի հենց սկզբում G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են ավանդական խմբակային լուսանկարից՝ Լավրովի հետ լուսանկարվելուց խուսափելու համար։