Շրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը երկրի վարչապետին պաշտոնապես տեղեկացրել է իր հրաժարականի մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ պաշտոնը կլքի հուլիսի 13-ին։ Ռաջապաքսի գտնվելու վայրն անհայտ է։

Նախագահի նստավայրը գրավելուց հետո ցուցարարները հայտնել էին, որ չեն հեռանա այնտեղից, մինչև Ռաջապաքսը հրաժարական չտա։ Ակտիվիստները գրավել են նաև վարչապետի նստավայրը։ Վերջինս նույնպես հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Շրի Լանկայի մայրաքաղաքում ցուցարարները ճեղքել էին ոստիկանության պատնեշը և գրավել նախագահի նստավայրը։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ։

Շրի Լանկայում բողոքի ակցիաները սկսել են մարտից։ Դրանց պատճառը լուրջ տնտեսական ճգնաժամն է։ Երկրում չկա արտարժույթ, վառելիք, նավթամթերքներ։ Երկրում հայտարարվել է դեֆոլտ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն