ԵՄ որոշ երկրներ պատրաստ չեն աջակցելու Ուկրաինային. Սերգեյ Մարչենկո
ԵՄ երկրների միջև կոնսենսուս չկա Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի վերաբերյալ, Եվրոպայում հակամարտության պատճառով հոգնածություն կա՝ ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն։
«Իհարկե, մենք ստանում ենք զենք և ռազմական օգնություն, բայց դա բավարար չէ... Մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը և աշխարհը մի փոքր հոգնած են»,- ասել է նա իտալական Corriere della թերթի հետ հարցազրույցում։
Նախօրեին պարբերականը, վկայակոչելով Կիևի և Բրյուսելի աղբյուրները, գրել էր, որ Գերմանիան խոչընդոտում է Ուկրաինային 9 մլրդ եվրոյի օգնության փաթեթի հատկացումը՝ ընդդիմանալով այն ընդհանուր եվրոպական պարտքից ֆինանսավորելուն։
Մարչենկոն նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 5 մլրդ եվրո օգնություն, հուլիսին դեռ 4-ից ավելի է ակնկալում, սակայն այս գործընթացը, նախարարի բնորոշմամբ, «կախված է եվրոպական բյուրոկրատիայից»։ «Մեր գործընկերներն սպասում են, որ մենք մանրամասնորեն ցույց տանք, թե ինչպես ենք ծախսում իրենց գումարները, ընդ որում՝ դրանք չեն կարող ծախսվել ռազմական նպատակներով, միայն սոցիալական և հումանիտար ծրագրերի համար»,- ասել է Մարչենկոն։