Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225661 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1209287 վերջին մեկ օրում` 3655 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2780 պացիենտ. Մեկ օրում մնացել է անփոփոխ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 217250 անձ` վերջին մեկ օրում 52 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4530 է: