Աշխարհի բնակչությունը մինչև 2022 թվականի նոյեմբերին կաճի մինչև 8 միլիարդ, կանխատեսում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը։

«Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը երկրագնդի բնակչությունը կհասնի 8 միլիարդի»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, աշխարհի բնակչությունը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը դանդաղում են։ 2020 թվականին համաշխարհային աճը 1950 թվականից ի վեր առաջին անգամ իջավ տարեկան 1 տոկոսից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2030 թվականին աշխարհի բնակչությունը կարող է հասնել 8,5 միլիարդի։ 2050 թվականին Երկրի բնակիչների թիվը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ 10,4 միլիարդի։

Կազմակերպությունը կարծում է, որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության կանխատեսվող աճի կեսից ավելին կկենտրոնանա ընդամենը ութ երկրներում, ներառյալ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Տանզանիան:

Կանխատեսվում է նաև, որ մինչև 2027 թվականը Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին՝ դառնալով աշխարհի ամենաբնակեցված երկիրը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն