ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք տեղափոխող ԱԹՍ-ներ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Իրանը նաև նախատեսում է ռուսական ուժերին սովորեցնել կիրառել այդ անօդաչու սարքերը։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բնակցություններին՝ ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է. Թեհրանը կբախվի Վաշինգտոնի ճնշմանը, եթե հրաժարվի վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն