Համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին
Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ՝ հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգ:
Համերգը կրում է La FRANCOPHONIE Chantée et Dansée (Երգող և պարող Ֆրանկոֆոնիա) խորագիրը։ Նախագծի ղեկավարն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆրանսերենի քոուչ Սերինե-Լյուբա Թադևոսյանը:
«Երգող և պարող Ֆրանկոֆոնիա» խորագրով համերգի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են հայ երիտասարդները ներկայացնում ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երիտասարդական օպերային ծրագրի արտիստները։ Այս տարի միջոցառումը նվիրված է Կլոդ Դեբյուսիի հոբելյանին, և այդ առթիվ Balmanukyan Dance Project-ի արտիստները կներկայացնեն նաև պարային բեմադրություն․այն կոչվում է Լուսնային սոնատ՝ ի պատիվ Դեբյուսիի հայտնի ստեղածագործության։
Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14- ին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։