Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին պաշտոնական այց կկատարի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Փուր-Էբրահիմիին։

Սպասվում է, որ Պուտինը բանակցություններ կվարի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Իրանի և Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերը։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահանը հայտարարել էր Ռուսաստանի հետ վիզաների չեղարկման  Թեհրանի առաջարկի մասին՝ բիզնեսի ներկայացուցիչների համար առաջին քայլի շրջանակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն