Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դեմ է արտահայտվել հաջորդ նախագահական ընտրություններին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությանը։

«Ես չեմ ատում այս մարդուն, բայց ժամանակն է, որ Թրամփը կախի գլխարկը և նավարկի դեպի մայրամուտ: Դեմոկրատները նույնպես պետք է դադարեն հարձակումները. մի՛ ստիպեք, որ Թրամփի գոյատևման միակ միջոցը նախագահի պաշտոնը վերականգնելը դառնա»,-գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ մինչև մյուս ընտրություններ Թրամփը կլինի 82 տարեկան:

Նրա կարծիքով, եթե Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը 2024 թվականին մասնակցի ընտրություններին, հեշտությամբ կհաղթնի ներկայիս նախագահ Ջո Բայենին, նույնիսկ նախընտրական արշավի անհրաժեշտություն չի լինի:

Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվար։ Սպիտակ տան ղեկավարի հաջորդ ընտրությունները նշանակված են 2024 թվականին։ Ինքը՝ Թրամփը, ուղղակիորեն չի պատասխանում ընտրություններին մասնակցության մասին հարցին, սակայն չի բացառում նման հեռանկարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն