Հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2906 դեպք: Կատարվել է 27 126 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արեւիկե բուժմիավորումում եւ շրջանային բուժմիավորումներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն