Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը կհանդիպեն հացահատիկի արտահանման հարցով
Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման հարցով: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ավելի վաղ մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում։
Բանակցությունները տեղի կունենան աճող պարենային ճգնաժամի և Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքների ֆոնին, որ վերջինս փորձում է արտահանել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում ուկրաինացի ֆերմերների հացահատիկը: