Թվիթերը դատի է տվել Իլոն Մասկին 44 միլիարդ դոլարի գործարքը կասեցնելու համար
Twitter-ը դատի է տվել միլիարդատեր Իլոն Մասկին, որպեսզի ստիպի Մասկին կատարել օրինական պարտավորությունները «Twitter»-ը գնելու հարցում, ասվում է ԱՄՆ Դելավեր նահանգի կառավարությանն առընթեր դատարան ներկայացված փաստաթղթերից։
Twitter-ը գնելու գործարարի մտադրության մասին հայտնի է դարձել ապրիլին։ Գործարքը գնահատվել է մոտ 44 մլրդ դոլար։ Մայիսին Մասկը հայտարարել էր գործարքի կասեցման մասին, քանի որ սպասում էր կեղծ օգտահաշիվների քանակի ստուգման արդյունքներին։ Այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է գնել սոցցանցը, Twitter-ի բաժնետոմսերն ընկել են ութ տոկոսով։
Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորը հայտնել է, որ եթե գործարքը չկայանա, Մասկը պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար։