Անոմալ շոգի առաջին հարվածը ստացել են Իսպանիան ու Պորտուգալիան: Պիրենեյան թերակղզու երկու երկրներն առաջինը Եվրոպայում բախվեցին ինտենսիվությամբ և ծավալով այս բացառիկ օդերևութաբանական երևույթին. ցերեկային և գիշերային ջերմաստիճանները ռեկորդներ կխփեն առնվազն տասը օր՝ գրում է Euronews-ը:

Մադրիդում ջերմաչափը մոտենում է 40 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։

Պորտուգալիայում օդերևութաբանական ազգային ծառայությունը կանխատեսում է 41 աստիճան տաքություն Լիսաբոնում, իսկ 46 աստիճան՝ մի քանի այլ շրջաններում։

Շոգը բառի բուն իմաստով մահացու է դառնում. Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում այրվում են անտառներ, կա մեկ զոհ, վտանգավոր գոտիներից տարհանվել են հարյուրավոր մարդիկ, Իտալիայում սառցադաշտերը հալչում են ու ընկնում զբոսաշրջիկների վրա, ԵՄ երկրների մեծ մասը բախվում է սաստիկ երաշտի։

Մեծ Բրիտանիայում օդերևութաբանական ծառայությունը «սաթե» նախազգուշացում է տվել կիրակի օրը սկսվող շոգին: Օդի ջերմաստիճանը Անգլիայի և Ուելսի մեծ մասում կգերազանցի 35 աստիճանը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին ջերմային ալիքը կտարածվի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի այլ շրջաններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն