Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և միջազգային առևտրի գծով փոխնախարար Փենի Մորդոնտը բավականաչափ աջակցություն են ստացել երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրություններում երկրորդ փուլ անցնելու համար: Հաղթած թեկնածուն էլ կդառնա երկրի վարչապետ, հաղորդում է РИА Новости-ն։

Ըստ տեղեկությունների՝ Սունակին աջակցում է առնվազն 50 կուսակցական, Մորդոնտը ստացել է մոտ 30 հոգու աջակցություն։ Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները պետք է ստանան առնվազն 30 ձայն:

Երկու «եզրափակչի» հաղթողին կընտրեն կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօր մոտ 200 հազար են: Քվեարկությունը տեղի կունենա փոստով։

Առաջին փուլում մրցում էր 9 թեկնածու, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Լիզ Թրասը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն