Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաթումի նավահանգիստը՝ որպես ղազախական նավթի փոխադրման այլընտրանք
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաթումի նավահանգիստը դիտարկվում են որպես ռուսական տարածքի այլընտրանք ղազախական նավթի փոխադրման համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական լրատվամիջոցները, հենվելով Ղազախստանի էներգետիկայի նախարարության աղբյուրների վրա, գրում են, որ նավթի արտահանման հետագա դիվերսիֆիկացման շրջանակներում մի քանի այլընտրանքային ուղիներ են մշակվում։ Դրանցից մեկը կասպիական Մանգիստաու և Ատիրաու նավահանգիստներով Բաքվի նավահանգիստ փոխադրումն է։
Ղազախստանի պլանի համաձայն՝ Ադրբեջանից մատակարարումները հնարավոր են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, ինչպես նաև Բաթումի և Նեկա նավահանգիստներով (Իրան):