Մակրոնը Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 14-ին Փարիզի Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա զինվորական շքերթին:
Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է Համաձայնության հրապարակ, որտեղ նրան ողջունել են վարչապետ Էլիզաբեթ Բորնը և զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն:
Մակրոնը զինվորականներին ներկայացրել է առաջիկա ամիսների իր առաջնահերթությունները:
Զորահանդեսին իրենց երկրների դրոշներով մասնակցել են նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչները: