Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամիկա Դասանայակեն պատգամավորներին պաշտոնապես տեղեկացրել է, որ երկրի նախագահի պաշտոնը Գոթաբայ Ռաջապաքսի հրաժարականից հետո թափուր է, և պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուները պետք է ներկայացվեն հուլիսի 19-ին:

Ակնկալվում է, որ կներկայացվի մեկից ավելի թեկնածություն: Ուստի հուլիսի 20-ին խորհրդարանում քվեարկություն կանցկացվի. պատգամավորները կընտրեն երկրի նոր ղեկավարին: Ընտրված թեկնածուն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև հրաժարական ներկայացրած նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2024 թ. նոյեմբեր:

Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատարը վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն է։ Նա նաև նախագահի հիմնական թեկնածուներից մեկն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն