Ֆրանսիայի արևմուտքում, Ժիրոնդ շրջանում, գրեթե մեկ շաբաթ շարունակվող հրդեհների հետևանքով այրվել է շուրջ 10500 հեկտար անտառային տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 1,2 հազար հրշեջ։ Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անտառային հրդեհները երկրում հասել են աննախադեպ չափերի: Այրված տարածքներից տարհանվել է մոտ 15 հազար տեղի բնակիչ և զբոսաշրջիկ։

Բացի անտառածածկույթի խտությունից, ծայրահեղ շոգի և քամիների պատճառով հրշեջները չեն կարողանում հրդեհաշիջման գոտում աշխատելբ։ Ժիրոնդը և մյուս 36 շրջանները շարունակում են մնալ տագնապի նարնջագույն ակարդակում՝ կապված աննորմալ շոգ եղանակի հետ։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ուրբաթ օրը հայտարարել է, որ անտառային հրդեհների 80%-ը պայմանավորված է մարդկային գործոնով։ Նրա խոսքով՝ «Ժիրոնդում հրդեհները սկսվել են էլեկտրական մեքենայի բռնկմամբ»։ Կառավարության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ դա պատահականություն է, թե՞ միտումնավոր հրկիզում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն