Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ երկկողմ բանակցություններ Իրան կատարած այցի ընթացքում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է երկկողմ բանակցություններ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կրեմլը հաստատել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։
«Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ»,- հայտնել են գրասենյակից։