Նագասակիի պրեֆեկտուրայում ավելի քան 28 հազար մարդու հրաման է տրվել տարհանվել՝ ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով սողանքների սպառնալիքի պատճառով, հայտնում է NHK-ն։

Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է, ինչը նշանակում է, որ առաջարկվում է տարհանվել անվտանգ վայր, քանի դեռ տարհանումը հնարավոր է: Դրան հաջորդող հինգերորդ մակարդակը նշանակում է անհապաղ սպառնալիքի պատճառով կյանք փրկելու անհրաժեշտություն: Իշխանությունները կոչ են անում ավարտին հասցնել տարհանումը նախքան սպառնալիքի հինգերորդ մակարդակի հայտարարումը, երբ կյանքին ուղղակի վտանգ կա։

Հորդառատ անձրեւները շարունակվում են արդեն մի քանի օր։ Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Կյուսյուի որոշ շրջաններում, որտեղ գտնվում է Նագասակիի պրեֆեկտուրան, առաջիկա 24 ժամում կարող է տեղալ մինչև 250 միլիմետր անձրև։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն