Անկարան հուսով է, որ առաջիկա օրերին հացահատիկի հարցով «լավ նորություններ» կլինեն. Չավուշօղլու
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցի շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հետ շփումները շարունակվում են, Անկարան հուսով է առաջիկա օրերին «լավ նորություններ» հաղորդել՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե հաջողվի լուծել այս խնդիրը, ապա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գոնե փոքր հույս կհայտնվի»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքական կողմը հայտնում է նաև, որ հացահատիկային միջանցք բացելու վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթ, իսկ գյուղմթերքի արտահանումը կսկսվի մոտ ապագայում։