«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով
«Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք-1» գազատարի վերանորոգման և կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա։
Մատակարարումները վերսկսվել են 10-օրյա դադարից հետո։ Թե ինչ ծավալով է ստացվում գազը՝ չի հստակեցվում:
«Հյուսիսային հոսք-1»-ին բաժին է ընկնում Եվրամիություն ռուսական գազի արտահանման ավելի քան կեսը։ Բալթիկ ծովի հատակով այն տարեկան 55 մլրդ խմ գազ էր տեղափոխում Եվրոպա: Հուլիսի 11-ից տեղափոխումը դադարեցվել էր։