Ամերիկյան Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ եթե պետքարտուղարությունն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանը չճանաչի ահաբեկչության հովանավոր երկիր, ապա դա կանի ԱՄՆ օրենսդիր մարմինը:

Բլինքենի և Փելոսիի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։

ԱՄՆ Կոնգրեսը պետքարտուղարին իրավունք է տվել այս կամ այն երկրներին ընդգրկել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում, սակայն օրենսդիրները ևս ունեն այդ իրավունքը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Politico-ի տեղեկությանը, խիստ բացասաբար է գնահատել նման առաջարկը: «Մենք շատ բացասական ենք գնահատում նման քայլի հետևանքները: Մյուս կողմից, շատ դժվար է անել այնպիսի բան, որը կարող է ավելի փչացնել Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերությունները։ Դրանք, այսպես թե այնպես, նախանձելի վիճակում չեն»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն