Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ բրիտանացի կուրատորները հրաման են տվել Կիևին՝ կանխել ուկրաինական բանակի փախուստը և շրջանի վարչական կենտրոնը՝ Զապորոժիեն, հնարավորինս վերածել ավերակների, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայումս Զապորոժիեի շրջանի ավելի քան 70%-ը գտնվում է ռուսական բանակի, իսկ շրջկենտրոնը՝ Զապորոժիե քաղաքը, ուկրաինական բանակի հսկողության տակ:

Ռոգովի խոսքով՝ ուկրաինական բանակը հավատարիմ է պատերազմի բրիտանական ռազմավարությանը, որը բնութագրվում է այրված հողի մարտավարությամբ՝ լքված քաղաքների ամբողջական ոչնչացմամբ։

«Բոլորը պետք է պայքարեն քաղաքում՝ առավելագույն վնաս հասցնելով ենթակառուցվածքներին, որպեսզի քաղաքն ազատագրվի արդեն ավերակների մեջ»,- հրահանգի մասին տեղեկացրել է Ռոգովը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ուկրաինական զինված կազմավորումները հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին։ Առաջին հարվածը հասցվել է երկուշաբթի, երկրորդը՝ երեկ, ինչի հետևանքով կայանի 11 աշխատակից վիրավորվել է, 4-ի վիճակը ծանր է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն