Վաշինգտոնն առաջիկա տասնամյակը վճռորոշ է համարում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար, հատկապես՝ տնտեսական առումով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նա կարծիք է հայտնել, որ Պեկինի վերաբերյալ ԱՄՆ ներկայիս վարչակազմի ռազմավարությունը թույլ է տալիս ավելի լավ դիրքից հանդես գալ, քան նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Ջո Բայդենի օգնականը պարզաբանել է, որ այդ ռազմավարությունը հանգում է ԱՄՆ համար կենսական կարևորություն ունեցող ուղղություններում ներդրումներ անելուն, դաշնակիցների ու գործընկերների հետ միավորվելուն: Միևնույն ժամանակ, Սալիվանը կարևոր է համարել, որ Վաշինգտոնն ու Պեկինը թույլ չտան, որ մրցակցությունը վերածվի հակամարտության կամ նոր «սառը պատերազմի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն